- Ընդհանուր դրույթներ
- Սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) կարգավորում են Lexi translation հավելվածի (այսուհետ՝ Հավելված) միջոցով <<Լեքսի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) և Հավելվածն օգտագործողի (այսուհետ՝ Օգտագործող) միջև առաջացող հարաբերությունները Հավելվածի միջոցով Ընկերության կողմից Օգտագործողին մատուցվող ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ կամ Ծառայություն) կապակցությամբ։
- Ծառայություններ մատուցող է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված <<Լեքսի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար 269.110.1161095, գրանցման ամսաթիվ՝ 02.2021, ՀՎՀՀ 02289657, գտնվելու վայրի հասցե՝ Երևան, Նորագավիթ 2 փ., 29 տ.)։
- Ծառայությունների մատուցման պայմանագիրը
- Ծառայության առարկան է համարվում Հավելվածի միջոցով ներբեռնվող և պատվիրվող փաստաթղթերի թարգմանությունը՝ պատվերով և Պայմաններով սահմանված դրույթներով։
- Պայմանները համարվում են Ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման օֆերտա։
- Ծառայությունների մատուցման պայմանագիրը համարվում է կնքված Օգտագործողի կողմից Հավելվածի միջոցով <<Պատվիրել>> հանձնարարությունն ուղարկելու միջոցով, որը համարվում է ակցեպտ:
- Ծառայությունների մատուցման պայմանագրի կապակցությամբ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Պայմաններով և պատվերում նշված պայմաններով։
- Ծառայությունների մատուցման կանոններ
- Ծառայությունները մատուցվում են Հավելվածի միջոցով Օգտագործողի կողմից նախքան պատվերն ուղարկելը նշված ելակետային տվյալները հիմք ընդունելով։
- Ծառայությունների մատուցման գինը ցուցադրվում է պատվերն ուղարկելու դաշտում՝ հիմք ընդունելով Օգտագործողի կողմից նշված պայմանները։
- Պատվերն ուղարկելուց հետո Օգտագործողն իրավունք ունի պատվերի պայմանները փոխել բացառապես Ընկերության համաձայնությամբ։
- Ընկերությունը պարտավոր է Ծառայությունները մատուցել պատշաճ որակով և Պատվերով նշված ժամկետներում։
- Օգտագործողը պարտավոր է Հավելված ներբեռնել փաստաթղթերը ընթեռնելի որակով։
- Օգտագործողը պարտավոր է ապահովել, որպեսզի Հավելվածում ներբեռնվող ֆայլերի յուրաքանչյուր էջում տեքստի ծավալը լինի ողջամիտ (մեկ էջում արհեստական եղանակով տեքստի ծավալը չարտահայտվի այնպիսի եղանակով, որի նպատակը համարվում է Ծառայությունների մատուցման գնի արհեստական նվազեցումը)։
- Եթե Պայմանագրից բխող Ընկերության պարտավորություններն իրականացնելու համար անհրաժեշտ է Օգտագործողի կողմից որոշակի գործողությունների կատարում (օրինակ՝ փաստաթղթերի բնօրինակների ներկայացում կամ պահանջվող վայրի այցելություն), ապա Օգտագործողը պարտավոր է իրականացնել համապատասխան գործողությունները։
- Օգտագործողը պարտավոր է հասանելի լինել Ընկերության համար առաջացող հնարավոր հարցերով պարզաբանումներ տրամադրելու նպատակով, որոնք անհրաժեշտ են Ծառայությունների մատուցման պայմանագրի պատշաճ կատարման համար։
- Ծառայության մատուցման ժամկետները հաշվարկվում են պատվերն ուղարկելու հաջորդող աշխատանքային օրվանից։
- Ծառայության մատուցման ժամկետները չեն ներառում ոչ աշխատանքային օրերը։
- Ծառայության արդյունքների հանձնումն ու ընդունումը
- Ծառայության արդյունքները հանձնվում են փաստաթղթով կամ էլեկտրոնային եղանակով՝ հիմք ընդունելով Օգտագործողի նախապատվությունը։
- Առաքումն իրականացվում է Երևան համայնքի տարածքում։
- Եթե Օգտագործողի կողմից առաքման հնարավորությունը չի ընտրվում, ապա Ծառայության արդյունքների հանձնումը տեղի է ունենում Ընկերության կողմից նախապես նշվող վայրում։
- Ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու դեպքում Օգտագործողն իրավունք ունի պահանջել վերացնել թերությունները ողջամիտ ժամկետում։
- Վճարումների իրականացման կարգը
- Պատվերի դաշտում նշվող գինը համարվում է Ծառայությունների մատուցման գինը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարման ենթակա հարկերը։
- Ծառայությունների մատուցման գինը չի ներառում այն վճարները, որոնք անհրաժեշտ են փաստաթղթերի թարգմանության որոշակի ձևով հաստատման համար (օրինակ՝ նոտարական կարգով թարգմանությունները կամ ապոստիլը)։ Սույն կետով նշված վճարները պարտավոր է իրականացնել Օգտագործողը։
- Ծառայությունների մատուցման գինը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախքան Ծառայության արդյունքների հանձնումը: Կանխիկ եղանակով վճարումը կարող է իրականացվել նաև Ծառայության արդյունքի հանձնման պահին:
- Էլեկտրոնային եղանակով Ծառայության արդյունքները հանձնվում են նախապես վճարելու դեպքում:
- Եթե էլեկտրոնային եղանակով Ծառայության արդյունքի հանձնման դեպքում վճարումն իրականացվում է կանխիկ, ապա վճարումն իրականացվում է Ընկերության կողմից նշված վայրում կամ Օգտագործողի կողմից նշված վայրում, որը պետք է գտնվի Երևանի քաղաքի տարածքում: Վերջին դեպքում Օգտագործողը վճարում է առաքման վճար այն չափով, որ չափով որ առաքման վճարը կհաշվարկվեր ծրագրով, եթե ընտրված լիներ առաքման տարբերակը:
- Ընկերությանը հասանելի դարձվող տեղեկատվությունը, դրանց օգտագործման նպատակները և գաղտնիությունը
- Հավելվածի միջոցով Ընկերությունը տեղեկատվությունը ստանում է երկու եղանակով՝ անմիջապես Օգտագործողի կողմից տվյալները համապատասխան դաշտում լրացնելու (օրինակ, հեռախոսահամար, էլ. կամ այլ հասցե, անուն, ազգանուն և այլն) կամ լուսանկարում կատարելու արդյունքում: Լուսանկարումն իրականացվում է Օգտագործողի կողմից թարգմանության համար պատվիրված նյութը ներբեռնելու և Ընկերության փոխանցելու նպատակով:
- Օգտագործողի կողմից ստացված տվյալները Ընկերությունն օգտագործում է Հավելված պատշաճ շահագործման հնարավորության ապահովման (օրինակ, օգտագործողի անհատականացում, մուտքի թույլտվություն, Հավելված աշխատանքի հնարավոր խնդիրների բացահայտում, վերացում և կանխում, Հավելվածի արդիականացում և այլն) և Ծառայությունների մատուցման (լուսանկարված կամ այլ եղանակով ստացված նյութի թարգմանություն և այլն) նպատակով:
- Ընկերությունը ձեռնարկում է միջոցներ Հավելվածով կամ այլ եղանակով Ընկերության կողմից ստացված՝ Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ՝ Տեղեկատվություն) գաղտնի պահպանելու և Պայմաններով սահմանված նպատակներով օգտագործելու ուղղությամբ։
- Ընկերությունն իրավունք ունի հրապարակել կամ երրորդ անձանց հասանելի դարձնել Տեղեկատվությունը հետևյալ դեպքերում՝
- Օգտագործողի համաձայնությամբ,
- Այն դեպքերում, երբ Տեղեկատվության բացահայտումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) Ծառայությունների մատուցման պայմանագրով և (կամ) Պայմաններով սահմանված կարգավորումներից բխող Ընկերության պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված դեպքերում,
- Այն դեպքերում, երբ Տեղեկատվության բացահայտումն անհրաժեշտ է Ընկերության և Օգտագործողի միջև առաջացող վեճերի լուծման կապակցությամբ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։
- Վեճերի լուծման կարգը
- Հավելվածի օգտագործման և Ծառայությունների մատուցման կապակցությամբ առաջացող վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ, որը չի համարվում սահմանափակում վեճն անմիջապես դատական կարգով լուծելու նախաձեռնության համար։
- Օգտագործողի կողմից Հավելվածում մուտք գործելու համար նշված էլեկտրոնային հասցեն և Ընկերության՝ Պայմաններում նշված հասցեն համարվում են պատշաճ ծանուցման հասցեներ, որոնց միջոցով ինչպես երկու կողմը, այնպես է վեճը լուծող դատարաններն իրավասու են ուղարկել ծանուցումները։
- Վեճերը լուծվում է Ընկերության գտնվելու վայրի դատարանում։
- Պայմանագրի դադարումը
- Օգտագործողն իրավունք չունի պայմանագիրը միակողմանի դադարեցնել։
- Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել Պայմանագիրը միակողմանի առանց դատարան դիմելու՝ այդ մասին ծանուցելով Օգտագործողին։ Սույն կետով նշված դեպքում Օգտագործողն իրավունք չունի պահանջել Ընկերությունից լուծման կապակցությամբ առաջացող հնարավոր վնասների հատուցում։
- Եթե Ընկերությունը Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողմանի լուծում է Օգտագործողի կողմից Պայմանագրից, Պայմաններից և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները խախտելու հիմքով, ապա Օգտագործողը պարտավոր է իրականացնել իր բոլոր վճարային պարտականությունները լուծման պահի դրությամբ Ընկերության կողմից փաստացի մատուցված ծառայությունների համար։
- Եթե Ընկերությունը Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողմանի լուծում է այլ հիմքերով, որոնք չեն համարվում Օգտագործողի կողմից Պայմանագրից, Պայմաններից և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների խախտում և Օգտագործողն արդեն իսկ կատարել է վճարում, ապա Ընկերությունը վերադարձնում է այդ վճարը՝ հաշվանցելով Ընկերության կողմից լուծման պահին փաստացի մատուցված ծառայությունների համար վճարը։
- Եզրափակիչ դրույթներ
- Պայմաններն ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։
- Օգտագործողն ակցեպտ ուղարկելու միջոցով անվերապահ ընդունում է Պայմաններում նշված բոլոր դրույթները՝ որպես Ընկերության և Օգտագործողի միջև առաջացող հարաբերությունները կարգավորող պարտադիր կատարման և պահպանման ենթակա նորմեր:
- Պայմանների փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հավելվածում հրապարակելու պահից և տարածվում են Ծառայությունների մատուցման այն պայմանագրերի նկատմամբ, որոնք կնքվել են համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։
Պայմանների փոփոխություններն իրենց գործողությունը տարածում են նաև նախքան այդ փոփոխությունների ընդունման պահը կնքված պայմանագրերի նկատմամբ Պայմանների փոփոխություններում նշված դեպքերում բացառությամբ, եթե այդպիսի փոփոխություններն առաջացնում են ֆինանսական պարտավորություններ Օգտագործողի համար: